Ս.թ. փետրվարի 5-ին ՀՈՒՖՀ հիմնադրամի տնօրեն Արման Եղիազարյանը այցելեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն և հանդիպեց արտակարգ և լիազոր դեսպան ն.գ. տիկին Նորա Արիսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության տարաբնույթ հարցեր:
Հատկապես կարևորվեց Սիրիայի Արաբական Հանրապետության հայկական համայնքի հետ Հիմնադրամի շփումների և հայագիտության ոլորտում համագործակցության խնդիրը: