ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայագիտական թեմաներով գիտաժողովների կազմակերպման նպատակով դրամաշնորհներ տրամադրելու մրցույթի
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը հայտարարում է հայագիտական արդիական, հիմնախնդրային թեմաներով գիտաժողովների կազմակերպման նպատակով դրամաշնորհներ տրամադրելու մրցույթ։
Ընդունվում են հայտեր հետևյալ ուղղություններով՝
- հայագիտության գիտակարգերի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովներ,
- հայագիտության զարգացման հեռանկարներին նվիրված գիտաժողովներ,
- հայագիտական կարևոր ու հրատապ թեմաներին նվիրված գիտաժողովներ:
Մրցույթին չեն կարող ներկայացվել՝
- Հիմնադրամի նախորդ մրցույթներին մասնակցած և ֆինանսավորման չերաշխավորված հայտերը։
ՀՀ գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողները, վերոհիշյալ ուղղություններով գիտաժողովներ կազմակերպելու համար Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամից աջակցություն ակնկալելու դեպքում, պետք է մինչև ս.թ. մարտի 13-ը hիմնադրամի էլ. հասցեին (armenianstudiesfoundation@gmail.com) ուղարկեն համապատասխան հայտեր՝ երաշխավորված գիտական կազմակերպության կամ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից։
Հայտերը ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով (վերջին երկու լեզուներով հայտերը ձևակերպելու դեպքում՝ նաև հայերենով), էլեկտրոնային և թղթային տարբերակներով:
Հայտի թղթածրարը՝ պահանջվող բոլոր փաստաթղթերով (ստորագրված և կնքված բնօրինակներ) էլեկտրոնային հայտը ուղարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացվի Հիմնադրամի աշխատակազմին (Մարշալ Բաղրամյան պող. 24, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք, 1-ին հարկ, սենյակ 29)։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝
- էլեկտրոնային տարբերակով՝ 13.03.2024 թ.,
- թղթային տարբերակով՝ մինչև 20.03.2024 թ.:
Նշված պահանջների չհամապատասխանող, թերի և հայտարարված ուղղություններից դուրս հայտերը չեն քննարկվելու:
Պահանջներին համապատասխան ներկայացված հայտերի՝ մրցույթի թեմաներին համապատասխանության հարցը քննարկվելու է այդ նպատակով ստեղծված մասնագիտական խորհրդում: Խորհրդի դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր հայտ գնահատելու են երկու փորձագետներ՝ հատուկ մշակված հարցաշարերի միջոցով։ Դրական կարծիքի դեպքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի հայտատուների հետ կնքվելու է դրամաշնորհի պայմանագիր:
Մրցույթի արդյունքները հայտատուները իրենց հայտի մասով կարող են բողոքարկել արդյունքների հրապարակումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Մրցույթի արդյունքները հայտարարվելու են մինչև 2024 թ. ապրիլի 30-ը:
Մասնակիցները մրցույթի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ աշխատանքային օրերին (ժամը 09:00-18:00)՝ Հիմնադրամի էլ. հասցեին ուղարկված նամակի միջոցով կամ զանգելով +(374 10) 581891 հեռախոսահամարին։
Մրցույթի հայտը լրացնելու ուղեցույցը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ http://haygithimnadram.am/materials.php?cid=31&arch=&langid=1
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող
համահայկական հիմնադրամ