Հիմնադրամի ֆինանսավորմամբ հրատարակվել է Հ. Ավետիսյան, Ա. Գնունի, Գ. Սարգսյան,Լ. Մկրտչյան, Ա. Բոբոխյան « Արցախի մեգալիթյան մշակույթը » խորագրով կոլեկտիվ մենագրուոթյունը:
Մեգալիթ ընդունված է անվանել մեծ քարերից կառուցված շինությունները և կոթողները: Սովորաբար մեգալիթների թվին են դասվում մենհիրները (մենհիրների «պուրակները», հենջերը), դոլմենները, կրոմլեխները, «կիկլոպյան» շարվածքով շինությունները, աշտարակատիպ կառույցները: Մեգալիթյան հուշարձանները հատկապես տարածված են Արևմտյան Եվրոպայում, սակայն հանդիպում են նաև Առաջավոր Ասիայում, Կովկասում և Հայկական լեռնաշխարհում: Ներկա հատորը նվիրված է Արցախի մեգալիթյան հուշարձաններին: Ի մի բերելով առկա հնագիտական տվյալները՝ հեղինակները փորձ են կատարում ցույց տալ երևույթի արտահայտման տարատեսակ ձևերը և փոխակերպումները պատմական Արցախի տարածքում: Աշխատությունը նախատեսված է ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ մշակույթով, արվեստով և պատմությամբ հետաքրքրվող ընթերցող լայն շրջանակների համար:
Գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ http://haygithimnadram.am/newbooksview.php?id=65&cid=4&arch=&langid=1