Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նյութեր / ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ (ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ) գիտաժողովը
Էջեր`
1
Back to start Back Forward Forward to end
<<Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ)>> գիտաժողովը

Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախատեսված ծրագրերի շրջանակներում 2014 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց հերթական միջազգային գիտաժողով: Գիտաժողովը կրում էր «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (Պատմություն և արդիական խնդիրներ)» խորագիրը և կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի ու ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ: Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Ողջույնի իր խոսքը հղեց նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը: Նրանք կարևորեցին Երևանում եկնարկած միջազգային գիտաժողովը, քանի որ այն նպատակ ունի լույս սփռել Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դերակատարության,Հայկական հարցի, Հայոց ցեղասպանությանը վերաբերող խնդիրների վրա և երևան բերել  պատմության իրական դեմքերն ու դեպքերը:  Ակադեմիայի տարբեր բաժանմունքներում «Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին», «Հայկական հարցը և դիվանագիտական պայքարն Առաջին աշխարհամարտի տարիներին», «Օսմանյան կայսրության իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը», «Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտում և դրանց հատուցման խնդիրները» թեմաներով շուրջ 45 գիտական զեկույցներ ներկայացվեցին և քննարկվեցին: Իրական փաստարկների հիման վրա զեկուցումներում ներկայացվեցին թուրքական ժխտողական քաղաքականությունից եկող վտանգները, փաստարկների սնանկության և փակուղի տանող կեղծարարության անհերքելի փաստերը: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության իրականացման պատճառների ու հետևանքների մասին զեկույց: Նա հերքում է այն տեսակետը, թե իբր երիտթուրքական կառավարությունը կազմակերպել է հայերի կոտորածը հայ կամավորական շարժումը ճնշելու համար: Մելքոնյանը բերեց բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են հակառակ իրողությունը: Այն է. կամավորական շարժումը բացարձակապես կապ չունի Հայոց ցեղասպանության իրականացման հետ, և  դա միայն առիթ է եղել հայերի զանգվածային ջարդերն իրականացնելու և հետագայում իրենց համար արդարացում գտնելու համար: Իր հերթին Ռուբեն Սաֆրաստյանն էլ անդրադարձավ Հայոց ցեղասպանության ծրագրի ձևավորմանը և ներկայացրեց 1910-1915 թթ. թուրքական փաստաթղթերում տեղ գտած իրադարձությունների վերաբերյալ իր վերլուծության արդյունքները: Նա ներկայացրեց երիտթուրքական կուսակցության կողմից նախօրոք ծրագրված և հայերի զանգվածային ցեղասպանության իրականացման համար նախատեսված  ծրագրերը, դրանց իրականացման 10 կարևորագույն կետերը: Հայոց ցեղասպանության դատապարտման հայցադիմումի պատրաստման ու Միջազգային դատարանին ներկայացման հնարավորությունների ու հեռանկարների մասին էլ խոսեց Արմեն Մարուքյանը: Նա  ներկայացրեց բոլոր հնարավոր իրավական կետերը, ըստ որոնց հայկական կողմը պետք է առաջնորդվի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հասնելու համար: Խոսվեց նաև հայ ազգային կուսակցությունների՝ Առաջին աշխարհամարտի տարիներին կատարած գործողությունների, ռուս-թուրքական ռազմաճակատի նշանակության, Արևմտյան Հայաստանի ճակատագրի, հայ գաղթականների մասին: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում էլ ներկայացվեց Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության արտացոլումը հայ ու համաշխարհային գեղարվեստական գրականության ու արվեստի մեջ զեկուցումների շարքը: Երկու օր տևած գիտաժողովը եզրափակվեց լիագումար նիստով: Բաժանմունքների ղեկավարները քննարկեցին զեկույցների արդյունքում հավաքված բոլոր կարևորագույն փաստերը և հետագայում թուրքական կառավարությանը պատասխանատվության կանչելու՝ այս անգամ հայ ժողովրդի կողմից ներկայացվող պահանջները:

Էջեր`
1
Back to start Back Forward Forward to end
> Մրցույթի հայտը լրացնելու ուղեցույց 4
> Մրցույթի հայտը լրացնելու ուղեցույց 3
> Մրցույթի հայտը լրացնելու ուղեցույց 2
> Մրցույթի հայտը լրացնելու ուղեցույց 1
> Մրցույթի արդյունքները
> Մրցույթի արդյունքները
> Մրցույթի արդյունքները
> Մրցույթի ծրագիր
> Հաշվետվություններ 11
> Հաշվետվություններ 10
> Հաշվետվություններ 9
> Հաշվետվություններ 8
> Հաշվետվություններ 7
> Հաշվետվություններ 6
> Հաշվետվություններ 5
> Հաշվետվություններ 2
> ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ (ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ) գիտաժողովը
> Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր
© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.